Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Երիտասարդ ընտանիքի ակումբ

Երիտասարդ ընտանիքի ակումբ

Մտահոգություն; Մի´ սպանեք աղջիկներին` սեռը պարզելուց անմիջապես հետո, երիտասարդ մայրիկներ, տեսեք, թե ինչպիսին կարող էին լինել նրանք, եթե ծնվեին...

 

Ընտանիքի պլանավորում նորահայտ երևույթը ինձ համար ակնհայտ դարձավ վերջերս կայացած գիտագործնական բժշկագիտական մի քննարկումից հետո, իսկ առավել առարկայական` թոռնուհուս ծննդյան օրը, երբ պարզվեց, որ հրավիրյալ տաս երիտասարդ ընտանիքի 20 երեխաներից աղջիկ էին 5-ը:   

 

Մտահոգությունս երկուսն էին` երեխաների թիվը, որը շատ քիչ էր երիտասարդ ընտանիքների դեպքում, և երեխաների սեռը...

 

 

Որքան էլ սարսափելի` ընտանիքի պլանավորման արդյունքում դեռևս չծնված աղջիկները այդպես էլ լույս աշխարհ չեն գալիս:

 

Գաղտնիք չէ, որ երեխաների թիվը` անգամ մեր հույս ու ապավեն գյուղական շրջանների երիտասարդ ընտանիքներում,  հիմնականում երկուսն է, լավագույն, բացառիկ դեպքերում` երեքը, խիստ եզակի դեպքերում չորսը…Նման թվաբանության  դեպքում առավելությունը տրվում է տղաներին: Երկու, դեռ չեմ ասում երեք աղջիկ ունեցողին մնում է ընդունել շրջապատի սրտացավ մխիթարությունը, թե` աղջիկն ավելի սրտացավ զավակ է, ոչինչ, հույսներդ մի կտրեք` տղա էլ կունենաք: 

 

Այն հանգամանքը, որ երկրին բանակ է պետք, իսկ բանակին` զինվոր, հասկանալի է: Իսկ ու՞մ հետ են ամուսնանալու բանակից վերադարձող տղաները մեկ-երկու տասնամյակ անց` հարցը ակամա դուրս չի գալիս մտքիցս, երբ նայում եմ այսօրվա ժողովրդադեմոգրաֆիկ պատկերին:

Հեղինակ. Ս. Թ
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ